Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան |tert.am|
11:46 - 12 փետրվարի, 2024

Ադրբեջանը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտնում է, որ Հայաստանը փոխանցել է ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան. խոսքն օկուպացված Արցախի տարածքների մասին է:

Սակայն գործակալությունը նշում է, որ տեղեկամատյանները ստույգ չեն և ընդգրկում են նախկին շփման գծի տարածքների տվյալները: Դրանք հիմնականում ընդգրկում են օկուպացված Քարվաճառի շրջանի Մռավ լեռնաշղթայի շուրջ ականապատված տարածքները։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել