Ուկրաինան հարվածել է Բելգորոդին. կա 5 զոհ,18 վիրավոր
 |tert.am|
15:43 - 15 փետրվարի, 2024

Ուկրաինան հարվածել է Բելգորոդին. կա 5 զոհ,18 վիրավոր |tert.am|

tert.am: Փետրվարի 15-ի ցերեկն Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ՌԴ Բելգորոդի քաղաքացիական օբյեկտներին։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է որսալ և ոչնչացնել 14 արկ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է հինգ մարդ, ևս 18-ը վիրավորվել են։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայի զինված ուժերի հրթիռակոծության ժամանակ Բելգորոդի շրջանի տարածքում ոչնչացրել են 14 RM-70 Vampire MLRS հրթիռ։

Բելգորոդում վնասվել է յոթ մասնավոր տնային տնտեսություն, հինգ բազմաբնակարան շենք, հինգ ավտոմեքենա, մեկ խանութ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել