azatutyun.am: Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է պարզաբանել՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի պաշտպանության նախարարության խոստումը՝ ադրբեջանցի զինվորի վիրավորման փաստով հետաքննությունը, չի իրականացվել: Այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:
Բաքուն պահանջում է նաև հստակեցնել, թե «ինչի՞ հիման վրա են Հայաստանի սահմանային դիրքերում տարբեր զորամիավորումներին պատկանող վարձկանները ենթարկվում Պաշտպանության նախարարությանը»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն այսօրվա հայտարարությունում որակում է «անհիմն մեղադրանքներ, որոնք նպատակ ունեն միտումնավոր լարվածություն բորբոքել տարածաշրջանում»։
comment.count (0)