Լիահույս եմ, որ Ավստրիայի հետ հարաբերությունները կընդլայնվեն. վարչապետը՝ Ավստրիայի կանցլերին
16:38 - 08 հունվարի, 2020

Լիահույս եմ, որ Ավստրիայի հետ հարաբերությունները կընդլայնվեն. վարչապետը՝ Ավստրիայի կանցլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ՝ Ավստրիայի բարեկամ ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության քվեն լավագույնս կծառայի Ձեր գլխավորած կառավարության նպատակների իրագործմանը:

Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա մարտին կայացած մեր հանդիպումը Վիեննայում: Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարության օրոք մեր կառավարությունների միջև առկա բարեկամական հարաբերություններն էլ ավելի կընդլայնվեն՝ ի բարօրություն հայ և ավստրիացի ժողովուրդների:

Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Ավստրիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել