armenpress.am: Սիրիայում վերջին իրադարձությունների հետևանքով Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները կարճատև ընդմիջումից հետո վերսկսել են իրենց աշխատանքը։ Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
«Սիրիայում վերջին իրադարձությունների ընթացքում մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք։ Սկզբում Հալեպում մեր գլխավոր հյուպատոսությունը, այնուհետև Դամասկոսում մեր դեսպանության անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և Հակեպից, այնուհետև նրանք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում։ Հաստատվել են կապեր նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել»,-ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
comment.count (0)