Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները
 |tert.am|
22:16 - 16 փետրվարի, 2024

Ալիևն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները |tert.am|

tert.am: Փետրվարի 16-ին Մյունխենում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում, և վստահություն է արտահայտվել համագործակցության հետագա ընդլայնման հարցում։

Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և տարածաշրջանային հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել