Մհեր Բիշարյանի կալանքի միջնորդությունը մերժվել է, նա այժմ ազատության մեջ է. փաստաբան |armeniasputnik.am|
13:04 - 18 փետրվարի, 2024

Մհեր Բիշարյանի կալանքի միջնորդությունը մերժվել է, նա այժմ ազատության մեջ է. փաստաբան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Մհեր Բիշարյանի վերաբերյալ քննիչի ներկայացրած կալանավորման հարցը և մերժել ներկայացված միջնորդությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բիշարյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

Փաստաբանը նշեց, որ Բիշարյանին ներկայացված մեղադրանքը, որով նա ձերբակալվել էր, վերաբերում է ԴՆԹ թեստավորման սարքավորումների ձեռքբերման հետ կապված գնումների գործընթացին։
 
«Մհեր Բիշարյանը երեկվանից ազատության մեջ է։ Ծայրաստիճան անհիմն մեղադրանք է, չփաստարկված, և ձերբակալումը ևս անհիմն էր։ Ես համոզված եմ, որ այդ մեղադրանքը չի էլ լինելու։ Մեղադրանքում նշված գործողությունները որևէ կերպ առնչություն չունեն պարոն Բիշարյանի հետ ու հատկապես այն եզրույթը, որ նա գործել է պետության շահերին հակառակ։ Միայն այդ եզրույթը երբ համադրում ես գործով ձեռքբերված տվյալների հետ, անհիմն է, ոչ արդար, զավեշտալի»,– ընդգծեց նա։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչների էին ժամանել Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, շենքում գործողություններ են կատարել, որից հետո իրենց հետ հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել բժշկական գիտությունների դոկտոր, բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի պրոֆոսոր, դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել