Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից հավելելով, որ քրեական վարույթով կան ձերբակալված այլ անձինք։
Հիշեցնենք նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Կոմիտեն քաղաքապետարանում այսօր քննչական գործողություններ էր իրականացվում։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
Factor.tv-ի հետ զրույցում քաղաքապետարանի խոսնակը հայտնել էր, որ խուզարկությունն իրականացվում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչությունում։
comment.count (0)