aysor.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել։
«Հարցաքննության ծանուցագիր է ներկայացվել, բայց ոչ իր կողմից կատարված արարքի կասկածի հիման վրա, այլ Արցախում որոշակի գումարներ անհետանալու, մեքենաներ յուրացնելու վերաբերյալ։ Շահրամանյանն այդ ամենի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ Իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նրան հրավիրել են համապատասխան պարզաբանումներ տալու համար։
Առաջին անգամը չէ, որ Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության, մոտ մեկուկես ամիս առաջ էլ է նա հրավիրվել Քննչական կոմիտե, մասնակցել՝ հարցաքննության»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
comment.count (0)