Թմրամիջոցների նմանվող զանգվածներ և այլ արգելված իրեր․ ՔԿՀ-ներում իրականացված խուզարկությունների արդյունքները
15:05 - 19 փետրվարի, 2024

Թմրամիջոցների նմանվող զանգվածներ և այլ արգելված իրեր․ ՔԿՀ-ներում իրականացված խուզարկությունների արդյունքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի ձեռքբերման և շրջանառության դեմ։

Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժինների ծառայողները 2024 թվականի հունվարի ընթացքում պարբերաբար իրականացրել են խուզարկություններ թմրամիջոցների և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։

Արդյունքում՝ հիմնարկների խցերում, կացարաններում, բնակելի գոտու այլ տարածքներում հայտնաբերվել են ընդհանուր 139,53 գրամ քաշով տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 67 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 62 պարագաներ, 7 wi-fi սարք, 13 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։

Նշված արգելված իրերն ու թմրամիջոցներին նմանվող զանգվածները հայտնաբերվել են սանհանգույցներից՝ օդափոխման համակարգի խողովակներից, կախովի առաստաղների տակից, ազատազրկված անձանց հագուստներից և նախապես պատրաստված այլ թաքստոցներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել