Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի շրջանակում քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։
Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Շառլ Միշելը:
«Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատումն ու բարգավաճումն առաջնային են ԵՄ օրակարգում»,- գրել է Միշելը։
comment.count (0)