Նախորդ տարվա համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով
20:32 - 20 փետրվարի, 2024

Նախորդ տարվա համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ 2023թ․-ին Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 9 տրլն 502 մլրդ 778.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 տրլն 501 մլրդ 436 մլն ՀՀ դրամի համեմատ։

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 8.7%-ով։

2023թ.-ին Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 3 մլն 205 հազ. 849 ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 2 մլն 863 հազ. 304 ՀՀ դրամի համեմատ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել