news.am: Կա հետագա քայլերի 2 տարբերակ. առաջին՝ կառավարությունն ունի 2 շաբաթ ժամանակ՝ փոխելու իր որոշումները, հակառակ դեպքում հավաքվելու ենք այստեղ՝ իրականացնելու հետագա անելիքները և 2-րդ տարբերակ՝ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ, իշխանութունը ունի մեկ շաբաթ ժամանակ, եթե ոչ՝ մենք կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք եւ անցնելու ենք հստակ գործողությունների: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Ազատության հրապարակում ասել է արցախցիների իրավունքների պաշտպանության անդամ Նժդեհ Իսկանդարյանը:
Տեղահանված արցախցիները պահանջում են ապրիլի 1-ից չկրճատել «40.000+10.000 դրամ» նպաստ ստացող քաղաքացիների թիվը:
comment.count (0)