ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ ամփոփվել են մեկ տարի առաջ Հայաստան ժամանած ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին.
«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը ՝որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ»,- դեսպանությունը մեջբերել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի խոսքերը։
comment.count (0)