Քաղաքական առումով հավանական է, որ ինձ նորից կկալանավորեն, իսկ իրավական առումով աբսուրդ կլինի. Լևոն Քոչարյան |aysor.am|
aysor.am: v class="html-content">
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու են երեկ իրեն ու ընկերոջը՝ Սերգեյ Ասատուրովին նորից կանչել Քննչական կոմիտե ու մեղադրանք առաջադրել Ասատուրովին:
«Որոշ մասով մեղադրանքի նկարագրության փոփոխություն եղավ, դա արեցին, ծանոթացրեցին, նորից հարցաքննություն արեցին, գործը փակեցին ու ուղարկեցին դատարան», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը:
Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս գործով, Քոչարյանն աբսուրդ է որակում:
«Հայաստանի հարկատուները գումար են վճարում դատախազներին, քննիչներին, որ այսպիսի աբսուրդով զբաղվեն, ուղղակի ծիծաղելի է», - ասաց Լևոն Քոչարյանը:
Նա նշեց, որ ոստիկանները կեղծ ցուցմունք են տվել, թե, իբր, ինքը ծեծել է ոստիկաններին:
«Բայց ֆիքսվել են իմ մարմնական վնասվածքները, չնայած դրան` չկա ոչ մի ոստիկան, որին մեղադրանք առաջադրված լինի», - ասաց պատգամավորը:
Սերգեյ Ասատուրովին առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ Քոչարյանին:
«Իմ վրա գոնե կեղծ ցուցմունք կա, իր վրա դա էլ չկա, աբսուրդ է», - ընդգծեց Լևոն Քոչարյանը:
Քաղաքական առումով Քոչարյանը հավանական է համարում, որ իրեն նորից կկալանավորեն․«Իսկ իրավական առումով աբսուրդ է, որ նման բան լինի»:
11:33 - 06 փետրվարի, 2024