Իրանը Սուլեյմանիի սպանության հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |shantnews.am|
13:06 - 05 հունվարի, 2020

Իրանը Սուլեյմանիի սպանության հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |shantnews.am|

shantnews.am: Իրանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության շուրջ ստեղծված դրության հարցով: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Սուլեյմանին սպանվել էր Իրաքում ԱՄՆ իրականացրած գործողության հետևանքով:

«Արտաքին գործերի նախարարությունն արդեն քաղաքական, իրավաբանական և միջազգային միջոցներ է ձեռնարկում, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի մակարդակով»,- ասել է Մուսավին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել