Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը հայտարարել է, որ իրենց պատասխան հարվածը լինելու է ԱՄՆ-ի «ռազմական օբյեկտների վրա» |tert.am|
13:57 - 05 հունվարի, 2020

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը հայտարարել է, որ իրենց պատասխան հարվածը լինելու է ԱՄՆ-ի «ռազմական օբյեկտների վրա» |tert.am|

tert.am: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդականը կիրակի հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից իր երկրի ամենաազդեցիկ հրամանատարներից մեկի սպանությանը Իրանի պատասխանը, անկասկած, ռազմական պատասխան կլինի՝ «ռազմական օբյեկտների դեմ», գրում է CNN գործակալությունը:

Թեհրանում CNN-ին տված բացառիկ հարցազրույցում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի ռազմական խորհրդական Հոսեյն Դեհղանն ասել է. «պատասխանը, անկասկած, կլինի ռազմական օբյեկտների դեմ»:

«Թույլ տվեք ձեզ մի բան ասել. մեր ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ մենք երբեք պատերազմի չենք ձգտել և չենք ձգտի: Այդ Ամերիկան պատերազմ սկսեց: Միակ բանը, որ կարող է վերջ դնել պատերազմի այս շրջափուլին այն է, որ ամերիկացիները ստանան այնպիսի հարված, որ հավասարազոր է նրանց հասցրած հարվածին»,- ասել է:

Դեհղանը ԱՄՆ նախագահի՝ Իրանում առկա 52 թիրախների վրա հարձակումների վերաբերյալ թվիթերյան գրառումները բնութագրել է «անհեթեթ ու անբովանդակ»:

«Թրամփը չի ճանաչում միջազգային իրավունք: Նա նաև չի ճանաչում ՄԱԿ-ի բանաձևերը: Ըստ էության, նա իսկական գանգստեր և խաղամոլ է: Նա քաղաքական գործիչ չէ, նա հոգեկան կայունություն չունի»,- ասել է Դեհղանը:

Անդրադառնալով ՄԱԿ-ի 2347 բանաձևին, որը դատապարտում է մշակութային ժառանգության ապօրինի ոչնչացումը, Դեհղանն ասել է. «Եթե նա ցանկանում է պարտադրել իր որոշման տրամաբանությունը և բանականությունը, նա պետք է ճանաչի, որ ռազմական հանցագործ է և պետք է կանգնի համապատասխան դատարանի առջև: Նա պետք է ընդունի այն փաստը, որ պետք է դատապարտվի»:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե Թրամփը կատարի Իրանի մշակութային օբյեկտներից որևէ մեկին հարված հասցնելու իր սպառնալիքը, Դեհղանը պատասխանել է. «Այդ դեպքում, անկասկած, ոչ մի ամերիկյան ռազմական շտաբ, ոչ մի ամերիկյան քաղաքական կենտրոն, ոչ մի ամերիկյան ռազմակայան, ոչ մի ամերիկյան նավ անվտանգ չի լինի: Դրանք մեզ հասանելի են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել