tert.am: Չի կարող իմ եղբայրը կամ ես հանցագործություն կատարենք, և երկրի վարչապետը, ՍԴ նախագահը կանչի կուլիսներում քննարկում անի և ասի՝ արի այս գործը «ծածկադմփոց» անենք կամ չանենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր եղբոր կնոջ խափանման միջոցի փոփոխության մասին հարցին։
ԱԺ նախագահը վստահ է՝ մեղադրանքը սխալմունք է եղել։
«Գործի՝ իմ բարեկամի վերաբերյալ հարցը, կարծում եմ, ժամանակի ընթացքում պարզ կլինի, որ սխալմուքն է եղել, բայց դա չի նշանակում, որ համակարգը՝ պետությունը, պետք է կուլիսային արդարադատություն իրականացնի։ Դա անհնար է և անընդունելի։ Նման բան անհնար է, որովհետև, երբ ծանոթացել եմ այն ամենին, ինչում մեղսագրվում է, իմ համոզմունքն ամրապնդվել է», - հայտարարեց Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը եղբոր կնոջը կալանավորելն իր դեմ ուղղված քայլ չի համարում։
«Ոչ, ոչ, նաև գրվում է, որ վարաչպետի հետ խնդիր կա, անընդհատ տրվում էր այդ անունը, խնդրում եմ մշտապես հիշել՝ իմ ու Հայաստանի վարչապետի միջև չի կարող խնդիր լինել, մեր հարաբերությունները չեն կարող ներխուժել իրավական գործընթացների մեջ», - պնդեց ԱԺ նախագահը։
comment.count (0)