Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
 |1lurer.am|
20:39 - 27 փետրվարի, 2024

Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել |1lurer.am|

1lurer.am: Թուրքիայի Չանաքքալե նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Թուրքիայի Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Բեյփինար գյուղի մոտակայքում՝ մոտ 7 կմ խորությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ ցնցումները զգացվել են նաև Թեքիրդաղի և Ստամբուլի նահանգներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել