azatutyun.am: «Եթե Թուրքիան խաղաղություն ցանկանար, ապա այսօր կդադարեցներ Հայաստանի շրջափակումը»,- «Ազատության» հետ զրույցում նշեց ամերիկացի փորձագետ, «Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտ» ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը՝ նշելով՝ «եթե հայերը ցանկանում են գոյություն ունենալ որպես անկախ երկիր, ապա ոչ մի կերպ հնարավոր չէ ընդունել այն խաղաղությունը, որն առաջարկում է Թուրքիան»:
«Մոսկվայի և Կարսի պայմանագրերով շրջափակումն անօրինական է, վիճելի սահման չկա, Թուրքիան իրավունք չունի շրջափակելու անկախ Հայաստանի Հանրապետությունը:: Նույն կերպ, քանի որ Հայաստանն այլևս Արցախում չէ, Ադրբեջանի համար պատճառ չկա Հայաստանի հետ խաղաղություն չունենալու համար»,- նշեց նա:
Մայքլ Ռուբինն ընդգծեց. «Մենք տեսնում ենք Իլհամ Ալիևի պահանջները՝ ներառյալ Արևմտյան Հայաստանի մասին այս տարօրինակ պատկերացումն ու այն գաղափարը, որ ադրբեջանցիները կարող են վերադառնալ Հայաստան, որտեղ շատ քիչ ադրբեջանցիների էին ապրում նախկինում, սա լրիվ տարօրինակ է ու հիմնազուրկ»:
Շարունակությունը՝ azatutyun.am-ում
comment.count (0)