Թուրքիան փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական մամուլի համար, 300,000 լիրա է հատկացրել |factor.am|
09:23 - 28 փետրվարի, 2024

Թուրքիան փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական մամուլի համար, 300,000 լիրա է հատկացրել |factor.am|

factor.am: Թուրքիայի մամուլի գործակալությունը, որը վերջին անգամ տեղի հայկական, հունական և հրեական մամուլին աջակցություն էր տրամադրել 2022 թվականին, այս տարի փոքրամասնությունների թերթերին հատկացրել է 300 հազար լիրա, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ փետրվարի 21-23-ը գործակալությունը համագումար է հրավիրել, որի արդյունքներով հայտարարել է, որ օգնություն կտրամադրվի մամուլի ասոցիացիաներին և փոքրամասնությունների թերթերին։

Ըստ այդմ, 700 հազար լիրա հատկացվել է մամուլի ասոցիացիաներին, իսկ 300 հազար լիրա՝ փոքրամասնության կարգավիճակ ունեցող կրոնական համայնքների հրատարակած թերթերին։ Սակայն հայկական, հունական և հրեական մամուլին տրվելիք աջակցությունը նույնն է, ինչ 2022 թվականին՝ չնայած երկրում 159,95 տոկոս գնաճին։

Օգնությունը կիսում են այնպիսի թերթեր, ինչպիսիք են Apoyematini-ն, Agos-ը, Şalom-ը, Ժամանակը, Նոր Մարմարան և İHO-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել