Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել են 7-ը. ընդհանուր վճարվել է ավելի քան 156 մլն դրամ
16:14 - 28 փետրվարի, 2024

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել են 7-ը. ընդհանուր վճարվել է ավելի քան 156 մլն դրամ

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին՝ ժամը 12։00-ին, և ավարտվել 28.02.2024 թվականին՝ ժամը 12։52-ին։ Այդ մասին ասված է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:

«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել են 7-ը։

Լոտի օգտագործման իրավունքի ձեռքբերման արժեքը նշված 7 համարանիշներով կազմել է156.200.000 դրամ»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել