shantnews.am: Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 90 մարդ է զոհվել, 177-ը՝ վիրավորվել, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում իրականացրել է ընտանիքների զանգվածային կոտորած՝ սպանելով 90 մարդու, վիրավորելով 177-ին»,-ասվում է հայտարարության մեջ։
Անկլավի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում զոհվել է 30410 մարդ, վիրավորվել՝ 71700-ը։
comment.count (0)