Առողջապահության նախարարությունը հրապարակել է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի խմբերի անվանացանկը։
««Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1080-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման առանձնացված խմբեր և դրանց անատոմիական-բուժական-քիմիական (АТC) ծածկագրեր
Հորդորում ենք, ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ այս փուլում առանձնացված են համակարգային ազդեցությամբ հակավարակային և հորմոնային դեղերը, որոնց ATC ծածկագրերը տարբերվում են դրանց տեղային ազդեցությամբ տարբերակների ծածկագրերից, որոնք էլ ընդգրկված չեն այս փուլում առանձնացված խմբերում:
Օրինակ՝
Հետևաբար, 2024 թվականի մարտի մեկից պարտադիր դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում պետք է դիտարկել միայն վերջինը՝ ներարկման լուծույթը, որի ATC ծածկագիրն է J01GB03:
Որպես օժանդակ տեղեկատվական աղբյուր կարելի է օգտվել նաև ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության կայքի «Դեղերի գրանցումը» բաժնում առկա գրանցված դեղերի ցանկից՝ 31.01.2024թ. դրությամբ.
https://pharm.am/index.php/am/2014-09-16-06-29-36/102-2015-04-06-14-11-25
Ցանկը ներառում է ինչպես համընդհանուր, այնպես էլ առևտրային անվանումները, ինչպես նաև ATC ծածկագիրը և բաց թողնման կարգավիճակը:
Դեղերի համընդհանուր անվանումների և ATC ծածկագրերի մասին ավելի մանրամասն տվյալները հասանելի են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցող կենտրոնի կայքում.
https://www.whocc.no/atc_ddd_index/»,-նշված է հաղորդագրությունում։
comment.count (0)