Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները
20:20 - 07 մարտի, 2024

Խաչատուրյանը Դանիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային և գլոբալ իրողությունների առկա մարտահրավերները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է խորհրդարանականների այցը Հայաստան և շեշտել, որ նմանօրինակ փոխայցելությունները երկու երկրների միջև նպաստում են ինչպես խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացմանը, այնպես էլ ընդհանարապես, համագործակցության սերտացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լիզե Բեխը հույս է հայտնել, որ իրենց այցելությունը Հայաստան միտված է երկու երկրների միջև համագործակցության խորացմանը և իհարկե, միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և առկա խոչընդոտների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է ժողովրդավարության ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ շարունակական և հետևողական ջանքերի ներդրման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, առկա մարտահրավերների և դրանց դիմագրավելու հնարավորությունների շուրջ:

Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը, ինչն էականորեն կնպաստի ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների արմատավորմանն ու զարգացմանը:

Երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Դանիայի արդյունավետ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել