Կանադայի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել |news.am|
10:05 - 08 մարտի, 2024

Կանադայի մայրաքաղաքում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել |news.am|

news.am: Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս երեխա, կասկածյալը ձերբակալվել է, հայտնում է տեղի ոստիկանությունը։

«Օտտավայի ոստիկանության սպանությունների բաժինը հետաքննում է վեց մարդկանց մահը, որոնց մարմինները հայտնաբերվել են երեկ երեկոյան ժամը 23-ից քիչ առաջ: Մեկ հոգի բերման է ենթարկվել, հասարակական անվտանգությանը ներկա սպառնալիք չկա»,- ասվում է Օտտավայի ոստիկանության հայտարարության մեջ X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Նշվում է, որ ոստիկանությունն արձագանքել է 911 զանգին և դեպքի վայրում հայտնաբերել վեց մահացածի դի։

Ոստիկանության պետ Էրիկ Սթաբսը Կանադայի CBC հեռուստաընկերությանը հայտնել է, որ նրանք մահացել են զանգվածային հրաձգության հետևանքով։

Զոհերի ինքնությունը այս պահին հաստատված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել