Կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին որոշման  մեջ լրացումներն ու փոփոխությունները կատարելու նախագծին
08:03 - 26 դեկտեմբերի, 2019

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին որոշման մեջ լրացումներն ու փոփոխությունները կատարելու նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց ««Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ լրացումներն ու փոփոխությունները կատարելու նախագծին։

Նախագծով առաջարկվում է.

✅ Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը,

✅ Ընդլայնել սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգով տրվող օգնություններից օգտվելու հնարավորությունները,

✅ Դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով՝ նվազեցնել «բացակա» կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անդամներ ունեցող ընտանիքների՝ համակարգով տրվող օգնություններից օգտվելու հնարավորությունը:

✅ Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել