«Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմին»․ Պուտին
 |azatutyun.am|
13:53 - 13 մարտի, 2024

«Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմին»․ Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: «Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմին», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսությանն ու «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

«Մեր միջուկային ուժերը մշտապես ռազմական բարձր պատրաստության պայմաններում են», - լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինն անդրադաձել է նաև Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը՝ նշելով, որ Հելսինկիի այդ քայլից հետո Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը հյուսիսային ուղղության վրա։

«Ֆինլանդիայի հետ մենք կատարյալ հարաբերություններ ունեինք, մեր երկրների միջև որևէ խնդիր չկար։ Մենք նույնիսկ մեր զորքերն էինք հետ քաշել Ֆինլանդիայի հետ սահմանից», - պնդում է Ռուսաստանի նախագահը՝ ենթադրելով, թե Հելսինկին անդամակցեց Հյուսիսատլանտյան դաշինքին քանի որ «երևի շատ էր ցանկանում արևմտյան ակումբի մաս դառնալ»։

«Իմ կարծիքով՝ Ֆինլանդիայի այդ քայլը, ազգային շահերի ապահովման տեսանկյունից, բացարձակ անիմաստ էր։ Բայց դա իրենց որոշումն էր, ի՞նչ արած։ Եթե նախկինում սահմանին զորքեր չկային, այժմ կլինեն, նախկինում չկային նաև խոցման միջոցներ, հիմա կլինեն», - հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել