Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
 |tert.am|
13:10 - 15 մարտի, 2024

Դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին |tert.am|

tert.am: Այսօր՝ մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց նրան առ այն, որ ԱԺ-ն հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան և դուք անում եք լրիվ այլ բան, կամ ճիշտ հակառակը.

«Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ-ի հետ կապված, քանի որ ՀԱՊԿ-ն այդտեղ դիտարկվում է, որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ և Կառավարությունը շարունակելու է ակտիվ ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն ձեր կատարողականում նշում եք, որ սառեցվել է ակտիվությունը»,- հարցրել է Ռուստամյանը:

Արարատ Միրզոյանը հարցին ի պատասխան ասել է.

«Այո, ես ներկայացնում եմ 2021-2026թթ Կառավարության ծրագրի 2023թ հաշվետվությունը: Գործընկերների մի մասը կարծում եմ կգնահատեն կատարողականը համապատասխան ծրագրի, մի մասը ելնելով քաղաքական նախատրամադրվածությունից կգնահատեն անբավարար: Ցանկացած միջին վիճակագրական երկրի համար է աքսիոմատիկ, որ ինչ-որ բաներ ինչքան էլ ջանք գործադրես չես կարող իրագործել:

Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձել են անհնար: Հանգամանքների բերումով՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես 2021-ին ներկայացրել ենք ԱԺ-ում: Մեր սահմանները խախտվել են՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքել: Հրապարակային փաստի ընդունումը, որ ՀՀ ինքնիշխան տարածքն ոտնահարվել է, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել: Պարոն Ռուստամյան, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե՞ Հայաստանի:»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:

«Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը»,- պատասխանեց Ռուստամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել