ԵԽ պատգամավորները  ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը |armeniasputnik.am|
13:20 - 16 մարտի, 2024

ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել պաշտպանել Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցություններ ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներ դիմել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար։ Այդ մասին X-ի իր էջում գրառում է արել Եվրարախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Մենք անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` 2021թ-ի դեկտեմբերի 7-ի իրավաբանորեն պարտադիր որոշման աղաղակող խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը»,- ասված է պատգամավորների պաշտոնական նամակում։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնել էր, որ ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղի՝ արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, այդտեղից անհետացել է 1224թ․ արձանագիր խաչքարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել