Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք. Փաշինյան |tert.am|
17:51 - 16 մարտի, 2024

Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք. Փաշինյան |tert.am|

tert.am: Բուհերի բոլոր շենքերը պետք է համախմբվեն մի կազմակերպության մեջ, եկամուտը գնալու է ակադեմիական քաղաք։ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացած Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են։ ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ։ Այս արտահայտությունը մեզ համար եթե ոչ կարմիր, ապա դեղին նշան պիտի լինի։ Ես ուզում եմ, որ մենք ստատուս-քվոն հասկանանք։

60 բուհ նշանակում է  60 ռեկտոր, մոտ 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1,000 դեկանի տեղակալ։ Ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ որ մենք խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին, որոշակի լարվածություններ են առաջանում, քանի որ մենք խոսում ենք հարյուրավոր և հազարավո մարդկանց, իրենց տեսակետից, այդ կարգավիճակներկց զրկելու մասին։ Բայց սա մեր երկրի պոտենցիալի իրացման և զարգացման մասին է։

Որպես կառավարություն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում բուհերը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա»,- նշել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Ակադեմիական քաղաքը չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է։ 

Պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի հետ։

«Ի վերջո, Երևանում երկարաժամկետում ԲՈՒՀ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի։ Հայաստանյան բոլոր բուհերը՝ հայաստանյան թե օտարերկրյա, մասնավոր թե պետական, պետք է գործեն միայն Ակադեմիական քաղաքում»,- ասել է Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել