2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ |armeniasputnik.am|
09:31 - 18 մարտի, 2024

2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը լքած 7 825 արցախցիներ չեն վերադարձել. նոր տվյալներ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել Լեռնային Ղարաբաղում հաշվառված 7 825 քաղաքացի։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունում ներկայացրած տվյալները։

Այսպես, 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտի 4-ը Հայաստանից հեռացել է ղարաբաղյան գրանցմամբ 13 619 քաղաքացի, նրանցից վերադարձել է միայն 5794-ը։

Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մնացածը՝ Երևանում։ Կառավարությունից նաև պարզաբանել են, որ քննարկում են բռնի տեղահանվածներին աջակցություն ցուցաբերելու հարցը: Օրինակ՝ տների կառուցման կամ բնակարանի ձեռքբերման հարցում աջակցությունը, սոցիալական բնակարանների տրամադրում այն անձանց, որոնք օբյեկտիվ պատճառներով նման հնարավորություն չունեն։ Կառավարության տվյալներով՝ 8277 արցախցի ընտանիք Հայաստանում բնակարան ունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել