Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ |armenpress.am|
15:48 - 17 հունվարի, 2025

Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարության ընթացքում մեղադրանքը կպաշտպանի 6 դատախազ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել կեղծ մեղադրանքներով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարության մեկնարկի վերաբերյալ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դատավարության ժամանակ, այսպես կոչված, պետական մեղադրանքը պաշտպանելու է Ադրբեջանի 6 դատախազ։ 

«Գլխավոր դատախազ Քամրան Ալիևի համապատասխան կարգադրությամբ ստեղծվել է դատախազության աշխատակիցների խումբ, որը կպաշտպանի Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի, Դավիթ Ալահվերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերով պետական մեղադրանքը»,- ասված է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։ 

Շինծու գործը քննվում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաեւի նախագահությամբ։

Թվարկված անձանց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։ Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել