Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը
 |tert.am|
10:55 - 18 մարտի, 2024

Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը |tert.am|

tert.am: ՌԴ գործող նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի փոխանակմանը։

Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։

«Կարող եք հավատալ ինձ, կարող եք չհավատալ, բայց այն մարդը, որը դիմել էր ինձ, խոսքը դեռ չէր ավարտել, երբ ես ասացի` համաձայն եմ»,- ասել է ՌԴ առաջնորդը՝ շեշտելով, որ համաձայնել է միայն մեկ պայմանով, որ փոխանակումից հետո Նավալնին չպետք է վերադառնա ՌԴ։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի ԻԿ-3 «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու գործը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել