Վարչապետը հանգամանալից խոսել է սահմանազատման մասին, դա իմ տիրույթի խնդիրը չէ. Ժաննա Անդրեասյան
 |news.am|
14:08 - 21 մարտի, 2024

Վարչապետը հանգամանալից խոսել է սահմանազատման մասին, դա իմ տիրույթի խնդիրը չէ. Ժաննա Անդրեասյան |news.am|

news.am: Վարչապետը ԱԺ-ում շատ հանգամանալից անդրադարձել է այն բոլոր հարցերին, որոնք կապված են սահմանազատման ու սահմանագծման հետ: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դա ամենեւին իմ տիրույթի խնդիր չէ եւ ես աշխատում եմ չմեկնաբանել այն հարցերը, որոնք իմ մասնագիտական տիրույթում չեն:

Որպես քաղաքական թիմի անդամ, ես ամբողջությամբ կրում եմ կառավարության վարած քաղաքականության պատասխանատվությունը: Դա առավել քան ակնհայտ է:

Ես, ինչպես նաեւ դուք եւ այս երկրի ցանկացած քաղաքացի կրում է ցանկացած որոշման հետեւանքները»,-ասաց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել