ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ողջ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի Մոսկվայի մարզի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ դատախազությունը հայտնում է, որ զոհերի թիվը դեռ ճշտվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» -ում հնչել են կրակոցներ, որից հետո նետվել են նռնակներ։ Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով 12 մարդ է մահացել, ևս 35-ը վիրավորվել են։
comment.count (0)