news.am: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան մշակվում է։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախարարը մտադիր է մայիսին այցելել Երեւան։
«Գերատեսչությունը ժամանակին մանրամասն տեղեկություն կտրամադրի այս հաշվով»,- հայտնել է Զախարովան։
comment.count (0)