«Դոժդ»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հայերի հասցեին եթերում հնչած մեղադրանքների համար
 |azatutyun.am|
11:05 - 24 մարտի, 2024

«Դոժդ»-ի գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել հայերի հասցեին եթերում հնչած մեղադրանքների համար |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանյան ընդդիմադիր «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն ներողություն է խնդրել մարտի 22-ին հեռուստաալիքի եթերում որպես հնչյունային ռեժիսոր ներկայացած ադրբեջանցի Էմինի կողմից Crocus City Hall-ի ահաբեկչությունում հայերին մեղադրելու համար: Վերջինս նաև հայտարարել էր, թե ադրբեջանցի լինելով՝ ծանոթ է հայկական հայհոյանքներին, ու, իբր, հարձակվողները հայերեն էին շփվում ու հայհոյում մարդկանց գնդակահարելու ժամանակ:

«Մինչև եթեր միանալը, նախնական հարցազրույցի ընթացքում, այդ մարդը որևէ նման բան չի ասել: Երբ մենք լսեցինք նման անապացույց մեղադրանքներ, հաղորդավարը շեշտեց, որ դա անապացույց է, մենք դուրս բերեցինք այդ մարդուն եթերից ու կտրեցինք հեռարձակումից տվյալ հատվածը: Ներողություն եմ խնդրում «Դոժդ»-ի եթերում նման անապացույց մեղադրանքներ հնչելու կապակցությամբ», - նշել է Դզյադկոն:

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը խորը մտահոգություն էր հայտնել եթերում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Վրդովեցուցիչ ենք համարում նման տեղեկատվության նպատակաուղղված տարածումը, որը չի համապատասխանում իրականությանը ու ուղղված է Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ բորբոքելուն», - ասված է դեսպանության հայտարարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել