armeniasputnik.am: Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ. այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։
«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է նաև միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը և մի քանի այլ անդամներ։
comment.count (0)