factor.am: Մոսկվա-Երևան չվերթը, որը հետաձգվել էր, քանի որ ուղևորներից մեկն ասել էր՝ իր ձեռքի ուղեբեռում ռումբ կա, «Շերեմետևո» օդանավակայանից օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով 16։12-ին։ Ուղևորուհու մոտ արգելված ոչինչ չի հայտնաբերվել․ ՌԻԱ Նովոստիին ասել է օդանավակայանի ներկայացուցիչ Աննա Զախարենկովան։
«2024 թվականի մարտի 24-ին Մոսկվա-Երևան երթուղով SU1862 չվերթի (նախատեսված մեկնման ժամը՝ 14.30) թռիչքի նախապատրաստման ժամանակ օդանավում միջադեպ է տեղի ունեցել, որը հանգեցրել է թռիչքի հետաձգման: Ուղևորների և ձեռքի ուղեբեռի մանրակրկիտ զննման արդյունքում ոչ մի արգելված իր չի հայտնաբերվել: Օդանավտ մեկնել է Մոսկվայի ժամանակով ժամը 16.12-ին դեպի նպատակակետ»,- ասել է Զախարենկովան։
Շարունակությունը՝ factor.am-ում
comment.count (0)