Բացահայտվել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք |1lurer.am|
12:47 - 25 մարտի, 2024

Բացահայտվել են Ադրբեջանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է երկրի երկու քաղաքացու, որոնք ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել հանրապետությունում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նրանցից մեկը, որը բնակվում է Ռուսաստանի Մուրմանսկ քաղաքում, այլ անձանց հետ համաձայնության գալով, ծրագրել է ահաբեկչություններ իրականացնել:

Պարզվել է, որ երկրորդ ձերբակալվածը գաղտնի հարաբերությունների մեջ ներգրավելով հանրապետության տարբեր շրջաններում ապրող մարդկանց՝ նրանց հանձնարարել է մահափորձ կազմակերպել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի դեմ։ Մահափորձ է նախատեսված եղել նաև հանրապետության որոշ շրջաններում անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ։

Հետաքննությունը պարզել է նաև, որ կասկածյալը ծրագրել էր զորավարժություններ կազմակերպել օտարերկրյա պետության տարածքում, սակայն Պետական ​​անվտանգության ծառայության ձեռնարկած միջոցառումների արդյունքում հանցավոր գործողությունները չեն իրականացվել։ Քննչական և օպերատիվ միջոցառումները շարունակվում են՝ քրեական գործի բոլոր հանգամանքներն պարզելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել