tert.am: Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող ևս 3 անձի։
Մոսկվայի Բասմանյան դատարանը մինչև մայիսի 22-ը ձերբակալել է «Կրոկուսի»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով հինգերորդ մեղադրյալ Դիլովար Իսլոմովին, վեցերորդ մեղադրյալին` Ամինչոն Իսլոմովին, և յոթերորդ մեղադրյալ Իսրոյիլ Իսլոմովին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իսրոյիլ Իսլոմովը Դիլովարի ու Ամինչոնի հայրն է։ Մինչ այժմ կա 7 ձերբակալված։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին:
comment.count (0)