«Կրոկուսում» ահաբեկչության հետևանքով զոհվել է 139 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։ 75-ի ինքնությունը պարզվել է:
ՔԿ ղեկավարի խոսքով վնասվածքների հետևանքով մահացել է 40 մարդ, հրդեհից՝ 45 մարդ։ Ընդհանուր առմամբ տուժել է 182 մարդ։
Տուժածներից 52-ն արդեն դուրս են գրվել, 93-ը շարունակում են մնալ ստացիոնար բուժման մեջ, այդ թվում ՝ 5 երեխա:
2 օրվա ընթացքում ավելի քան 11 հազար մարդ արյուն է հանձնել ահաբեկչությունից տուժածների համար։
Մինչ այժմ կա 7 ձերբակալված։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
comment.count (0)