ՀՀ տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները․ ՀՀՌՑ
10:41 - 29 մարտի, 2024

ՀՀ տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները․ ՀՀՌՑ

Արգելափակվել է հանրային մուլտիպլեքսով սփռվող, «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»  և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում: Այս մասին հայտնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ից։

««Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»/ՀՀՌՑ/ ՓԲԸ-ն, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածների՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի /ՀՌՀ/ կողմից վերջին շրջանում արձանագրված շարունակական խախտումների փաստը, արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել