Հայաստանի Հանրապետության սահմանները շատ պարզ են, շատ պարզ է բոլորի համար, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ հայտարարությունը։
«Ըստ էության ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը, չնայած դա էլ է վիճելի՝ արդյոք ՀԱՊԿ քարտուղարությունը իրավասու է նման հայտարարություններ անել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից, թե ոչ։
Մեր դիրքորոշումը չի փոխվել, և մենք ակնկալում ենք, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես 2022թ. սեպտեմբերին», - այսօր շեշտեց արտաքին գործերի նախարարի տեղակալը։
comment.count (0)