Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, վերջինիս հարձակման դեպքում. Իսրայել Կաց |1lurer.am|
13:34 - 10 ապրիլի, 2024

Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, վերջինիս հարձակման դեպքում. Իսրայել Կաց |1lurer.am|

1lurer.am: Իսրայելը կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, եթե երկիրը որոշի վրեժ լուծել Իրանի հյուպատոսության ռմբակոծման համար, որի արդյունքում սպանվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալներ։ Այդ մասին հայտնում է The Sun-ը:

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղղված պարսկերեն ուղերձում ասել է, որ եթե Թեհրանն իր տարածքից հարձակվի Իսրայելի վրա, Իսրայելը կպատասխանի հարձակումով Իրանի ներսում։

The Times of Israel-ը հայտնել է, որ, ըստ իսրայելցի զինվորական պաշտոնյաների, Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելին ապրիլի 12-ից հետո: Իսրայելն ակնկալում է, որ Թեհրանը քայլեր չի ձեռնարկի մինչև մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտը: Այս տարի այն կավարտվի ապրիլի 12-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել