arm.sputniknews.ru: v class="article__block" data-type="text">
«Միասին» շարժումը դիմելու է դատախազություն՝ ՀՀ վարչապետի և նրա թիմի կողմից իշխանության մեջ գտնվելու ընթացքում թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս մասին ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Միասին» շարժումն արդեն 2-րդ օրն է` Ազգային ժողովի շենքի դիմաց հանրահավաք է անցկացնում ու պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք ԱԺ-ի մոտ են, քանի որ ապրիլի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստն էր ընթանում, իսկ այսօր արդեն քննարկվում էր կառավարության կատարողականը։
Սարգսյանը նշեց, որ համապատասխան փաստաթղթի վրա աշխատանքները կսկսեն վաղվանից։
comment.count (0)