Մեղրիի զորամասի աղմկահարույց գործով հրամանատարի եւ մի քանի զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armtimes.com|
12:23 - 25 դեկտեմբերի, 2019

Մեղրիի զորամասի աղմկահարույց գործով հրամանատարի եւ մի քանի զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armtimes.com|

armtimes.com: Մեղրիի զորամասի աղմկահարույց գործով հրամանատարի եւ մի քանի զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Այս մասին հարցմանն ի պատասխան՝ ասացին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից:

Աղմկահարույց միջադեպը տեղի էր ունեցել 2019 թվականի մարտի 17-ին. Մեղրիի զորամասը լքել էին 200-250 զինվորներ՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելով զինծառայողներից մեկին՝ Կ. Մուսայելյանին այլ զորամաս տեղափոխելու հրամանատարության որոշման դեմ։ Զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել էր առաջնագիծ, մի քանի սպաներ պաշտոնանկ էին արվել:

Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։ Դեպքի առթիվ 19 ժամկետային զինծառայողի մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար): Քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաեւ զորամասի հրամանատարին՝ իշխանության անգործության համար: Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ջ.Մ-ին:

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունից մեզ փոխանցեցին, որ հսկող դատախազի որոշմամբ զորամասի հրամանատարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել