Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին իրավիճակը լարվել է։ Ոստիկանական կուտակումներ կան։
Քաղաքացիները քարեր են նետել ԵԿՄ ավտոմեքենայի վրա և կոտրել դիմապակին։ Նրանք թույլ չեն տվել, որ մեքենան առաջ շարժվի։
Հիշեցնենք, որ գյուղացիները նախորդ օրը փակել էին Կիրանց գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը և պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:
Բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, կրկին փակել են միջպետական ճանապարհը։
comment.count (0)