Մալխասյանց փողոցում «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը փլուզվել է, մեքենաներ են վնասվել
09:51 - 22 ապրիլի, 2024

Մալխասյանց փողոցում «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը փլուզվել է, մեքենաներ են վնասվել

Ապրիլի 21-ին՝ ժամը 19։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել